Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը. Գրիգորյանն ազատ չի արձակվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Դատարանը մերժել է մեր միջնորդությունը»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանը չբացառեց, որ կրկին միջնորդություն են ներկայացնելու:




Լրահոս