Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Տիմուր Ժակսիլիկովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիոն նախագծերը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է նորանոր ձեռքբերումներ ունենալ տնտեսական և ֆինանսական ոլորտներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը, մտքեր են փոխանակել նախագծում առկա առանձին դրույթների շուրջ: Մհեր Գրիգորյանն ու Տիմուր Ժակսիլիկովը կարևորել են համաձայնագրի դերը ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանության հարցում:

ԵԱՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման տեսանկյունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վարորդական իրավունքների փոխճանաչման և միգրացիոն քարտերում առանց այցելության նպատակի փոփոխության աշխատանքային գործունեություն իրականացնելու հնարավորության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել վերոնշյալ ուղղություններով առկա խնդիրների շուրջ և երկուստեք ընդգծել կառուցողական հունով դրանց լուծման ուղղությամբ իրականցվելիք քայլերի կարևորությունը:




Լրահոս