Պատգամավորները ցանկանում են ԱԺ «բերման ենթարկել» Դավիթ Սանասարյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ վերջին շրջանում բոորին մտահոգվող հարցերն ուղղեն անձամբ նրան: Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը:

Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են: Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս