«Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարն իր խոստմանը տեր չեղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  հետաքննություն էր իրականացրել «Մի կտուրի տակ» ծրագրի մասին: Դրա ղեկավարները, հակառակ մեր պնդումներին, այդպես էլ չէին ներկայացրել համապատասխան փաստաթղթեր` իրենց գործունեության հետ կապված: Եւ այս ամենը հիմք էր տվել ենթադրելու, որ այս ոլորտում խաբեության հետ գործ ունենք: Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, որը մինչ այդ մեկ ամիս է` չէր պատասխանում մեր հաղորդագրություններին ու զանգերին:

Վերջինս նշեց, որ առարկություններ ունի, եւ խոստացավ այսօր գալ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Մեր հրապարակումից հետո Դերձյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով է արդարանում` ցույց տալու, թե իրենք աշխատում են, բայց այդ ամենը արժանահավատ չի թվում:

Հ.Գ. Ի դեպ, Մհեր Դերձյանը այդպես էլ չեկավ խմբագրություն։




Լրահոս