Ապահովագրական ընկերություններին խաբելու եւ կեղծ ավտովթարներ ստեղծելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ․մարտի 31-ին բախվել է Մարտուն Բաղդասարյանի կողմից վարած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային, որից հետո Արսեն Զաքարյանը, հեռախոսազանգի միջոցով Արա Կարապետյանից տեղեկանալով վթարի մասին, ժամանել է դեպքի վայր: Այստեղ Արա Կարապետյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնության գալով` վերջինիս փոխարեն վարորդ ներկայանալու եւ վթարում մեղավորությունն ընդունելու շուրջ խաբեությամբ խոշոր չափերի վնաս է պատճառել «Ինգո Արմենիա» ՓԲԸ կենտրոնին:
Արսեն Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել:
Արա Կարապետյանի եւ Արսեն Զաքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ք. Մանուկյան