Գագիկ Ծառուկյանի և իտալացի գործարարի՝ սպասքի արտադրության առաջին նմուշները պատրաստ են: «Արտադրված է Հայաստանում,ձևավորոված՝ Իտալիայում»: Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի համատեղ արտադրանքի առաջին նմուշներն արդեն պատրաստ են: Դրանք Գագիկ Ծառուկյանին է ներկայացրել հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին:
Իտալիայից սպասքի արտադրության գործարան է ժամանել նաև «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Նիցցին, որը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո սկսել է գործարանի տարածքում իր աշխատանքը: «Միասին պետք է ստեղծենք հայ-իտալական այնպիսի արտադրանք, որը կզարմացնի ամբողջ աշխարհին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Գործարանը, որի բացումը սպասվում է արդեն այս տարվա հունիսին, կարտադրի կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Ավելի մանրամասն` տեսանյութում: