Էրեբունիում կրակոցների գործով 20 հոգի հարցաքննվել է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին կրակոցներ էին հնչել Էրեբունի վարչական շրջանում, ինչի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Կարո Կարապետյանը, 26-ամյա Էդուարդ Գալստյանը եւ Էդգար Ազիզյանը: Իրավապահները դեպքի վայրից հայտնաբերել են «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենան, որի վրա եղել են հրազենային վնասվածքներ, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ պարզվել է` վարորդի կողապակու վրա հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք կա. արնանման հետք ե՛ւ մեքենայի վրա, ե՛ւ սրահում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի ու ինքնաձիգի պարկուճներ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` փոխհրաձգությանը մասնակից տղաները «գողական օրենքներով», «գողական կյանքով» ապրող տղաներ են, որոնք «ճշտի ու սխալի» քննարկում են ունեցել, ու ամեն ինչ ավարտվել է կրակոցներով: Անցել է 4 օր, սակայն այս գործով դեռեւս որեւէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի: Այսինքն` կռվի մեղավորներին իրավապահները դեռեւս չեն հայտնաբերել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 20 անձ են հարցաքննվել, որոնց մեջ նաեւ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ են եղել. նրանք իրավապահներին հայտնել են, որ կրակոցների ձայն են լսել, եւ այլ բանից տեղյակ չեն:

Քնար Մանուկյան




Լրահոս