Անգլիական «Քարդիֆ Սիթին» պաշտոնական հայտարարություն է տարածել կապված Էմիլիանո Սալայի կործանված իքնաթիռի հետ:
Հայտարարության մեջ նշվում է «Մեր ակումբը զբաղվում էր Սալայի թռիչքի կազմակերպմամբ, սակայն մեր առաջարկը մերժվեց` կապված որոշակի խնդիրների հետ, ինչի վրա «Քարդիֆը» ոչ մի կերպ չէր կարող ազդել:
Ըստ հայտարարության` անգլիական ակումբի ղեկավարությունը լուրջ մտահոգված է այն փաստի հետ, որ թռիչքը անօինական է եղել, եւ այս հարցում մեղավոր է համարում ֆուտբոլիստի գործակալներին` շեշտելով նաեւ, որ ակումբում սպասում են նոր փաստերի հետագա քայլեր կատարելու համար:
Հիշեցնենք, որ արդեն գտնվել է Էմիլիանո Սալայի դին, իսկ օդաչու Դեյվիդ Իբոթսոնի մասին դեռեւս տեղեկություններ չկան: