ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան
ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար,
իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները սաստիկ բքի և
տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները
բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածում, Ապարանի և Գավառի
ավտոճանապարհներին և Ճամբարակի լեռնանցքում գետնաբուք է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն