Արծվաբերդի բնակիչը ծալովի դանակով կտրել է կնոջ պարանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ Մանվել Ասրյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 11-ին` ժամը 12.00-ի սահմաններում, խանդի հողի վրա, կնոջը կասկածելով արտաամուսնական կապեր ունենալու մեջ, Արծվաբերդում գտնվող իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում ծալովի դանակով կտրել է նրա պարանոցը:

Դրա հետեւանքով կինը մահացել է: Մ. Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 4-րդ մասով: Նա կալանավորված է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս