ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի,
Ախուրյանի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Լոռիի տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և
տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բքի և ցածր
տեսանելիության պատճառով:
Ապարան-Միրաք ճանապարհահատվածում, Գավառի ավտոճանապարհներին և Ճամբարակի
լեռնանցքում գետնաբուք է:
Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30
մետր:
Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն