«Ռեստարտ» նախաձեռնությունը հրապարակել է երեկ կեսգիշերին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը: Խոսքը Նարեկ Մալյանի հետ կապված դեպքի մասին է: Մասնավորապես, «Ռեստարտ» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ռեստարտ նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու։ Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։
Ռեստարտի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել Մալյանին վնասելու։ Ամեն ինչ եղել է մտածված, և ինչպես հոլովակում երևում է` Ռեստարտի անդամները, առանց Մալյանին վնասելու, մոտեցնում են աղբարկղի մոտ՝ վերջինիս այնտեղ տեղավորելու։
Առավել մանրամասն պարզաբանումը կհաղորդվի Ռեստարտ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում»։
Մանրամասները` տեսանյութում: