Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ աջ ղեկ ունեցող մեքենաների վարորդները բողոքում են, որ իրենց հարցը չի քննարկվում ԱԺ-ում։ Վարորդների փոխանցմամբ` իրենք տեսել են պատգամավոր Արման Բաբաջանյանին եւ խոսել խնդրի մասին։ Վերջինս հարց է ուղղել ԱԺ նախագահին։
Միրզոյանն ասել է, որ հարցը ընթացակարգի մեջ է։ «Հիմա թող օրով ասեն` երբ կլուծվի այդ խնդիրը»,-ասաց բողոքողներից մեկը։