Armtimes. com-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին: Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը չի մանրասնել թե Մանուկյանի հնչեցրած ո՞ր տեղեկություններ է Քոչարյանը համարել զրպարտություն եւ վիրավորանք:
ArmLur.am-ը կապ հաստատաց ՀԱԿ նախագահ Արամ Մանուկյանի հետ:
«Գործը վարույթ չի ընդունվել: Հայցը ստացել եմ: Երբ հարցը բավարարվի, մանրամասները կասեմ: Բայց մի բան կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ այդ հայցի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը:
Հարցրինք՝ ինչո՞ւ ուրախ: Պարոն Մանուկյանը խոստացավ հետո ամեն ինչ ասել:
Լուսինե Մինասյան