«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած երեկ մեկնարկած յոթերորդ գումարման խորհրդարանի օրակարգում ընդամենը 5 քննարկվող հարց էր ընդգրկված, ու պատգամավորները թեթեւ ռեժիմով էին աշխատում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում նրանց գերլարված օրեր են սպասվում. ԱԺ արտահերթ նիստերի պակաս չի լինելու: Բանն այն է, որ մոտ 50 նախագիծ է առկա Ազգային ժողովի նիստերի օրակարգ չընդգրկված նախագծերի ցանկում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանց մի մասը՝ պատգամավորների ներկայացրածները, դեռեւս չունի կառավարության եզրակացություն, իսկ մի մասն էլ, որոնք արդեն կառավարության կողմից են ներկայացված, դեռեւս քննարկում չեն անցել մշտական հանձնաժողովներում եւ այդ պատճառով ընդգրկված չեն այս նիստի օրակարգում։ Միեւնույն ժամանակ, տեղեկացանք, որ կան նախագծեր, որոնք կառավարության կողմից ճանաչվել են անհետաձգելի, եւ քանի որ այս նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել, առաջիկայում տեղի կունենա նաեւ արտահերթ նիստ դրանք քննարկելու համար:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: