Վահան Շիրխանյանի նախաձեռնությունը տապալվեց. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից նախաձեռնված Հայ սպաների միություն ստեղծելու նախաձեռնությունը այդպես էլ կմնա չիրականացած:

Եթե սկզբնական շրջանում այդ գաղափարին աջակցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ապա այժմ նա անտարբեր է դարձել:

Այս նախաձեռնությանը սկզբնական շրջանում աջակցելու պատրաստակամություն էին հայտնել Սփյուռքում գտնվող տարբեր հայ պաշտոնաթող սպաներ, սակայն նրանց մոտ առկա ոգեւորությունը եւս սառել է՝ կապված Հայաստանում ընթացող պրոցեսների հետ, որոնք Սփյուռքում ոչ միանշանակ են ընդունվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս