«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խոր արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տարիներ շարունակ հեմոդիալեզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է:
Ըստ որոշ լուրերի` ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ` պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը: Թեեւ Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում:
Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով: Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմություն է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: