Արմեն Դարբինյանն ազատվեց. «Հարավկովկասյան երկաթուղի»-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։ Նրա փոխարեն գլխավոր տնօրենի խորհրդական է նշանակվել ՌԴ քաղաքացի Դավիթ Վարդանյանը, որը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից է։

Այս գերատեսչությունը մշտապես իր ուշադրության տիրույթում է պահում հայկական երկաթգիծը։ Մեր տեղեկություններով, Արմեն Դարբինյանն ամեն ինչ արել է աշխատանքը չկորցնելու համար, ընդհուպ դիմել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությանը՝ Մոսկվա։ Արդյունքում նշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական։ Երկաթուղուց մեր լուրը հաստատեցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս