Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Նարինե Թուխիկյանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Նարինե Թուխիկյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ առանձնատուն:

Ն. Թուխիկյանը հայտարարագրել է նաեւ «TOYOTA YARIS 1.3I» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել են 10000 ԱՄՆ դոլար, 8117 ԱՄՆ դոլար եւ 5390 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցը կազմել է 188 250 ՀՀ դրամ:

Հավելենք, որ մինչ ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելը, Նարինե Թուխիկյանը զբաղեցնում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս