Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Բրյուսել այցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների և ընդհանրապես զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում նշեց ՅՅ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բրյուսել կատարած այցի արդյունքներին:

Նրա խոսքով,  Հայաստանի, և Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը կարևոր է տվյալ հանգամանքում: «ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ Հայաստանում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրաչափանիշներին: «Հաջորդ խնդիրը՝ դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով, որն իրականացնում ենք: Բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել այդ ծրագիրը, նախ, որ այդ դպրոցները համապատասխանեցվեն սեյմսիկ, կրթական, բովանդակային, ժամանակակից պահանջներին ոչ միայն շենքային, այլև գույքային առումով: Ինչպես նաև խնդիր ունենք արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով, այս բոլոր ծրագրերի իրականացման գործում կա ԵՄ-ի աջակցության պատրաստակամությունը, սակայն կա մի խնդիր, որ ԵՄ-ն պատրաստ չէ այդ ծրագրերի իրականացումն անել 100 տոկոսով և ակնկալում է, որ դրանում լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը:

«Եվ մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք մենք կարողանո՞ւմ ենք ստեղծել երաշխիքներ համակարգային, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք՝ արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս», – հավելեց նա:

 




Լրահոս