Beeline-ը հայտարարում է XiaomiRedmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայիանցկացման մասին։
Մինչև 2019 թ.մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են այդ հեռախոսը գնել հատուկ իջեցված գնով՝ կանխիկ կամ վարկով՝ ամսական վճարելով 2400 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։
Բացի այդ, մարտի 8-ից 10-նակցիայի շրջանակներում հեռախոսի հետ անվճար կտրամադրվի «Արծաթ» գեղեցիկ համար։
«Ձգտելով մեր ծառայությունները դարձնել առավել պարզ և հարմար, մենք մտածում ենք ոչ միայն մեր փաթեթների, այլև հաճախորդներին հասանելի և որակյալ սարքավորումով ապահովելու հնարավորության մասին։ Այս գարնանային ակցիան հենց այդ նպատակն ունի, և մենք ուրախ ենք առաջարկել հաճախորդներին այսնորաձևու հասանելի սմարթֆոնը, իսկ փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
XiaomiRedmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 և 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։