Քննչական կոմիտեն հակադարձում է փաստաբանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ մարտի 3-ին` ժամը 18:50-ին, «Աբովյան» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ ազդրի դրսային մակերեսի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն մարզի մի բնակիչ: Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 3-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: Կոտայքի մարզի -ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնություն, դեպքի վայրը:

Նախնական տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գործող «Խճուղի» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որը հետագայում շարունակվել է ռեստորանային համալիրին հարող՝ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում: Դեպքի վայրում՝ «Խճուղի» ռեստորանային համալիրի մոտ կատարվել է զննություն, որի ընթացքում պարզվել է, որ ռեստորանի ավտոկայանատեղիի աջակողմյան հատվածում առկա է փոքր մուտք, որտեղից մուտք է բացվում դեպի հյուրանոցային համալիր, որը գտնվում է անմիջապես «Խճուղի» ռեստորանի կողքին` Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղի 2/3 հասցեում: Նկատի ունենալով, որ հիշյալ հյուրանոցային համալիրում, ինչպես նաև ռեստորանային համալիրում ողջամտորեն կարող են առկա լինել հանցագործության հետքեր և անհրաժեշտ է կատարել լրացուցիչ քննչական գործողությունները, հիշյալ տարածքում առկա շինությունների մուտքերը կնքվել են դեպքի վայրի զննության ընթացքում:

Դեպքի վայրի պահպանությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնին՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ-1106-Ն որոշման համաձայն իրականացնելու համար: Քննչականկոմիտեի կողմից հիշյալ շինությունների մուտքերը կնքելու փաստը շահարկումների առիթ է հանդիսացել տարածքի սեփանակատիրոջ փաստաբան Գեորգի Մելիքյանի կողմից: Վերջինս Facebook սոցիալական ցանցի իր էջում նախաքննական մարմնի կողմից օրենքով սահմանված գործողությունները փորձել է ներկայացնել որպես անօրինական արարք:

Փաստաբանի կողմից գործի վերաբերյալ արված հայտարարությունների առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանում և ոչ մի գործողություն, այդ թվում հիշյալ տարածքի շինությունների մուտքերը կնքելու փաստը սահմանված է օրենքով: Ավելին, դեպքի վայրի պահպանությունը իրականացվել է մինչև 07.03.2019թ. և այսօր դատարանի որոշմամբ կատարվել է խուզարկություն և հայտնաբերվել են հրացան ու դանականեր: Հորդորում ենք անհարկի հայտարարություններով չխեղաթյուրել իրականությունը և նախաքննական մարմնի օրինական գործողությունները չդարձնել շահարկումների առարկա:




Լրահոս