Ես ինձ վաղուց եմ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել սոցիալական ցանցի իր էջում․

«Ես ինձ վաղուց եմ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի

Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց երեք խորհուրդ կտամ։ Բացառեք ձեր կյանքից երեք «չ» եւ դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «չ»-ն` չվախենալ, երկրորդ «չ»-ն` չնախանձել եւ երրորդ «չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններն ու բարի էմոցիաները։

Ինձ դա հաջողվել է։ Որովհետեւ ես շատ վաղուց եմ ինձ ասել` աղջիկ ջան, ուշքի արի»։




Լրահոս