Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ Niva-ով բարձրացած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 8-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստերով: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Նշենք, որ երեկ քաղաքացին Niva-ով բարձրացել էր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և ի նշան բողոքի սպառնում էր, որ ավտոմեքենան կայրի։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրից ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Ռ. Ջ-ին։ Վերջինս իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով, ըստ հետաքննության, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, ավտոմեքենայով բարձրացել էր Արգիշտի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի գլխավոր մուտքի դիմաց և ցանկացել այրել ավտոմեքենան։

Քաղաքապետարանի անվտանգությունն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունների արդյունքում հետագա գործողությունները կանխվել էին։

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս