Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, հնարավոր է, հանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, հնարավոր է, առաջիկայում հանվի: Վերահսկողությունը կիրականացվի էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այդ քարտը կներառի անհրաժեշտ տեղեկությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ:

Քարտը կլրացվի էլեկտրոնային եղանակով եւ կպահպանվի էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց ավտոմեքենան կանգնեցնելու: Այս նախագծի կիրառման արդյունքում կբացառվեն խաբեության դեպքերը, եւ կտուգանվեն ոչ միայն վարորդները, այլեւ տեխնիկական զննության կայանները` այդ գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:




Լրահոս