«Լույս» խմբակցությունը հայտարարություն է տարածել. ինչ է ասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները, ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։

Գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել քաղաքային նշանակության խնդիրները ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց վերաբերյալ օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, քանզի ելույթի բովանդակությունը կարող է չհամընկնել քննարկվող օրակարգային հարցին։ Սույնով առաջարկվում է ավագանու յուրաքանչյուր նիստի վերջին ունենալ հարցուպատասխանի հնարավորություն գործադիրի հետ, ինչպես նաև հայտարարությամբ հանդես գալու մինչև 3 րոպե տևողությամբ։

Գործող կանոնակարգով հարցուպատասխանը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում ընդամենը 4 անգամ, իսկ հանրային խնդիրների բարձրաձայնումը ավագանու անդամները իրականացնում են շեղվելով քննարկվող օրակարգից։ Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների միջև հաղորդակցումը դարձնել առավել արդյունավետ։




Լրահոս