Շարժական գույք չկա. ի՞նչ է հայտարարագրել նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ժ. ԱՆդրեասյանը հայտարարագրել է բնակարան: Ներկայացված են նաև տվյալներ՝ դրամական միջոցների և եկամտի մասին, իսկ շարժական գույք հայտարարագրված չէ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հայտարարագրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 1 359 474 ՀՀ դրամ դրամական միջոց:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 613 977 ՀՀ դրամ:

Նշված եկամտից 259 320 ՀՀ դրամը, 193 996 ՀՀ դրամը, 113 356 ՀՀ դրամը և 2793 ՀՀ դրամը գոյացել է չորս տարբեր աշխատավարձերից: Եկա մուտ ն ե րի հան ր ա գու մ ա ր ի նշված թվից 44 512 այլ եկամուտներ են: Ժ. Անդրեասյա նը պաշտոնը ստանձնել է փետրվարի 15-ին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս