Ինչու Փաշինյանը Արցախ մեկնեց համանախագահների հայտարարությունից հետո. իրավունքին տեր կանգնելոիւ հրամայականը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը փոթորիկ առաջացրեց քաղաքական դաշտում: Թեեւ, եթե անկեղծ լինենք, երեկվա հայտարարության մեջ չկար որեւէ արտառոց միտք, որը նախկինում չէր հնչել: Հայտարարության մեջ ներկայացված մտքերը մի փոքր այլ ձեւակերպմամբ պարբերաբար կրկնել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հերթին, համանախագահ երկրների նախագահներն ու ԱԳ նախարարներն իրենց հերթին, նաեւ նախկինում էլ են ներկայացրել (ընդ որում, ամեն անգամ բարձրացնելով աղմուկ, կարծես այդ մասին խոսվեց առաջին անգամ):

Անգամ ԼՂ խնդրի՝ բանակցային սեղանին գտնվող ընդհանուր սկզբունքներն էին նախկինում եւս հրապարակվել, այն էլ՝ մի քանի անգամ: Պատահական չէ, որ հայտարարության մեջ կոնկրետացված էր՝ խնդրի լուծումը «պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից»:

Տեղի ունեցածի միակ նորույթն այն էր, որ համանախագահներն իրենց այդ հայտարարությունը (որոշակի մանրամասներով) Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում առաջին անգամ են անում, այն էլ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:

Հենց այս հայտարարությանը հետեւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստեփանակերտ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, միաժամանակ Արցախում անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացվելու:

Ու այս ողջ իրադարձությունների համատեքստում հատկանշական է Ղարաբաղի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ նրանք կարծես առաջին անգամ միջազգային փաստաթղթերին հղում անելուց հետո հստակ պնդում են բանակցային սեղան վերադառնալու իրավունքը. «Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս