Նախկին ընդդիմադիրները բավարարվա՞ծ են մարտի 1-ի գործի ընթացքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործի նախաքննությունը վերսկսվեց լայն թափով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել 2008թ. բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Այդ մասով գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, միաժամանակ, սակայն, Մարտի 1-ի 10 սպանությունները դեռ բացահայտված չեն, ու հայտնի չէ՝ ինչ փուլում է այդ դրվագով գործի քննությունը: Իսկ նախկին ընդդիմադիր գործիչների վերջին հրապարակային խոսքերից էլ տպավորություն է ստեղծվում, թե այլեւս կարեւոր չէ այս գործի ընթացքը, այլ կարեւորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից հայտնեցին, թե այդ դրվագով գործի նախաքննությունը շարունակվում է: «Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարեւոր չլինի սպանությունների բացահայտումը»,-փոխանցեցին ՀՔԾ-ից:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս