Դուռ փակողի առջև նոր դռներ են բացվում. ով է ԵՊՀ ռեկտորի նոր թեկնածուն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, եւ Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի, կհրաժարվե՞ք։ «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լինի՞… «Չգիտեմ, հիմա չկա»:

Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաեւ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը:

Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, եւ Նիկոլենց թիմը` Արայիկ Հարությունյանի եւ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրավելու», հենց Գեւորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջեւ։ Ավելին` Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց եւ ստացավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլեւ հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս