Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից:
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ: