Տոկիո-2020-ի մեկնարկին մնաց 500 օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 500 օր:

Ճապոնիայի մայրաքաղաքում 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձեւերում:

Նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ, օլիմպիական ծրագրում ընգրկվել են նաեւ կատարե, սերֆինգ, բեյսբոլ, մարզական ժայռամագլցում եւ սքեյթբորդինգ մարզաձեւերը: Մի շարք մարզաձեւերում ավելացվել են նոր մրցաձեւեր:

Տոկիո-2020-ում մարզիկների անվտանգությունը կապահովեն մոտ 50 հազար աշխատակիցներ:

Օլիմպիական ջահի փոխանցումավազքը նախատեսված է սկսել 2020թ. մարտի 26-ին:

Տոկիոն ամառային Օլիմպիական խաղերն ընդունել է նաեւ 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվի նաեւ 16-րդ Պարալիմպիկ խաղերը:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում 2016թ. կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը 1 ոսկե, 3 արծաթե մեդալով մեդալային հաշվարկում զբաղեցրել էր 42-րդ տեղը: Ռիո-2016-ին Հայաստանը հայտավորվել էր 32 մարզիկով՝ 7 մարզաձեւերում (աթլետիկա, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ծանրամարտ, լող, ըմբշամարտ):




Լրահոս