ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարի արտադրամասի տնօրենը հուսով է` կհամագործակցի բուլղարացի գործարարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուզան» կարի արտադրամասի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը հույս ունի, որ բուլղարացի գործընկերները կհամագործակցեն իր հետ, քանի որ մեկ տարի առաջ բուլղարացի գործարարները եղել են կարի արտադրամասում:
Նշենք, որ «Ռուզան»-ը զբաղվում է տարազային հագուստի արտադրությամբ: Նախկինում ընկերությունը հնարավորություն է ունեցել հագուստ արտահանել արտերկիր, սակայն այլ երկրներում նրանից պահանջում են ներկայացնել սերտիֆիկատ:

«Այն ժամանակ դժվարություններ կային, արտահանման հետ կապված խնդիրներ ունեինք: Խնդիրը Թուրքիայի հետ է կապված եղել, մենք կտորի ծագման վերաբերյալ սերտիֆիկատ չկարողացանք ստանալ: Իսկ հիմա մենք պատվերներ ենք վերցնում տեղի պարային համույթներից»,- նշեց կին գործարարը:

 




Լրահոս