Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում ոչ միայն գետնանուշի յուղ, այլեւ հյութեր եւ բուժական միջոցներ է արտադրվում: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիր Գագիկ Ներսիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ լաբորատորիայում արտադրվում են տարբեր բուսայուղեր, քսուքներ, որոնք կարող են օգտագործվել սննդակազմում, կենցաղում, ինչպես նաեւ տարբեր հիվանդությունների դեմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես գիտնական եմ, չեմ ուզում զբաղվել կոմերցիոն հարցերով. Գագիկ Ներսիսյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ