Իշխանության թոզ ու դումանը. Սերժի վախտով էլ էր ՀԴՄ սարքը 60 հազար դրամ. ալավերդցի ձեռնարկատեր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մեկը չկա՝ գրի, այ լրագրող ջան, որ թոզ ու դուման են անում էս նոր իշխանությունները՝ մթամ փոքր ձեռնարկատիրության, ընտանեկան ձեռներեցության համար իդեալական պայմաններ են ստեղծում, 160 հազարանոց ՀԴՄ-ները 60-ով են տալիս։ Այ մարդ, էդ ՀԴՄ-ները Սերժի վախտով էլ 60-ով էին տալիս։ Մեզ էլ՝ գյուղական համայնքներիս, 30 հազար սուբսիդավորում էին։ Հետաքրքիր մարդ ա էս Նիկոլ Փաշինյանը. ասում են` ընտանեկան բիզնեսի հարկումը 0 տոկոս են դարձրել, մեզ ապուշի տեղ են դնում։ Այ ձեզ մեռնեմ, մենք հարկ չենք մուծում արդեն 3 տարի, մտեք համայնքի ցանկացած հաշվապահական կանտորա, ձեզ կասեն սաղ»,- բողոքեց ալավերդցի ձեռնարկատերը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս