«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:
Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասը չհատուցելու դեպքում համաներում կիրառելու թույլտվությանը. նախկինում տուժողի վնասը չփոխհատուցելու դեպքում համաներում կիրառելն արգելված է եղել: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորների դիմումը` այդ օրենքը ճանաչելով սահմանադրական:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: