Կանանց տոնին ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեի եւ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ –ի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 7-ին «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ դիմել է դատարան` ընդդեմ ՀՀ ՊԵԿ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել հունվարի 9-ի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործի վերաբերյալ որոշակի մանրամասներ հայտնի դարձան:
Մասնավորապես այն, որ «Բրաբիոն ֆլորա սերվիսը» ծաղիկ է վաճառել, սակայն ՀԴՄ կտրոն չի տրամադրել, եւ այդ ամենի համար ՊԵԿ-ը 600 հազար դրամ տուգանել է: Հիմա ծաղկի խանութ-սրահն այդ ակտը վիճարկում է դատարանում: