Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ընթացքում տասնյակներով ավելացել են սրճարան հիմնելու ցանկություն ունեցողներ. «Մենք ընդամենը չենք ցանկանում, որ դա լինի կանաչ հատվածների հաշվին»:
Ապա ավելացրեց, որ «Մերի» ընկերությունը թույլտվություն չունի գործունեություն ծավալելու: «Մենք իրենց թույլտվություն չենք տվել, բայց իրենք սառնարան են տեղադրել, սուրճ են տալիս, հյուրեր են ընդունում: «Ատլանտիկ» եւ «Ջազվե» սրճարանները այսօր կապամոնտաժվեն»,- ասաց Վ. Մնացականյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ՙՄագնոլիա՚ ընկերություն, որը շահագործում է «Շոկոլադնիցա» սրճարանը եզակին են, որ ստացել են շինության սեփականության իրավունք: ՙԿա դատական հայց: Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է նման բան ստացվել: Դա չլսված հանդգնություն է, ինչպես են արել, ես չգիտեմ՚,- զարմացած նկատեց Կենտրոնի թաղապետը:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` «Շոկոլադնիցա» սրճարանը պատկանում է դաշնակցականի: