Կառավարության դիմաց այսօր կրկին բողոքի ակցիաներ են։ Նրանց մի խումբը բողոքում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու դեմ, որով գրավատների և փոխանակման կետերի պետտուրքն է բարձրանալու։
Լրագրողների հետ զրույցում աշխատակից Արտակ Պողոսյանը նշեց, թե հեղափոխությունից հետո փոփոխություն չի զգում և կարծում է, որ հիմա նույնն ավելի վատ է կատարվում։ Մեկ այլ աշխատակից էլ նշեց, թե նախագիծ մշակողը եթե կոմպետենտ լիներ, կհասկանար` ինչ ձևով պետք է նախագիծ կազմվեր։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: