Խոյ․ Սիրային հարցերում ձեր բախտը կբերի: Եթե միայնակ եք, անպայման կգտնեք ձեր երկրորդ կեսին, պարզապես փորձեք լավ տպավորություն թողնել ծանոթության հենց առաջին օրը:
Ցուլ․ Այսօր դուք ստիպված կլինեք մի քանի կրևոր որոշում կայացնել, որոնցից կախված կլինի ձեր հետագա անձնական կյանքը:
Երկվորյակ․ Այսօր փորձեք մաքսիմալ նրբանկատ լինել դիմացինի հետ շփման մեջ: Հնարավոր է՝ ձեր անզգույշ մի խոսքն էլ վիրավորի ձեզ հարազատ մարդուն:
Խեցգետին․ Այսօր դուք նոր ուժերով ու էներգիայով լի կլինեք, ինչը ձեզ թույլ կտա աշխատավայրում շատ արագ ավարտել կիսատ թողած կարևոր գործերը:
Առյուծ․ Այսօր բավական բարդ օր է սպասվում, ամեն ինչ ընդհանրապես ձեր պլանավորածով չի գնա, եթե ուզում եք գոնե ամենափոքր չափով ի կատարած ածել մտացածը, պետք է շրջահայաց լինեք:
Կույս․ Դուք կարևոր գործ եք նախաձեռնել, բայց փորձեք այնպես անել, որ կողմնակի օգնության չդիմեք, ամեն ինչ անեք ձեր ուժերով:
Կշեռք․ Բավական լարված օր է սպասվում, բայց ցանկացած պարագայում փորձեք հանգստություն պահպանել, թե չէ ամեն ինչ ձեր դեմ շուռ կգա:
Կարիճ․ Եթե անգամ այսօր ձեզ չհաջողվի մի շատ կարևոր գործ գլուխ բերել, մի նեղսրտեք, ամեն ինչ շատ լավ է ստացվելու, պարզապես ժամանակ է պետք:
Աղեղնավոր․ Սիրելիի հետ կամ էլ ընտանիքում վեճեր են սպասվում, դրանց պատճառը ձեր եսասիրություն է, վերանայեք կյանքի հանդեպ ձեր մոտեցումները:
Այծեղջյուր․ Աշխատավայում ուշադիր ու զգույշ եղեք, այժմ ձեզ ցույց տալու ժամանակը չէ, հիմա որքան էլ տանջվեք, ձեր աշխատանքը չի նկատվելու:
Ջրհոս․ Այսօր փորձեք այնպես անել, որ քիչ մարդկանց հետ հանդիպեք կամ շփվեք, դուք առավոտից վատ տրամադրությամբ կարթնանաք և բնականաբար մարդկանց հետ շփումը կարող է ավարտվել վեճով:
Ձկներ․ Դուք ինքներդ պետք է ծագած խնդիրները լուծեք, եթե սպասեք, որ ինչ-որ մեկը ձեզ գալու է և օգնի, այնպես էլ կմնաք սպասելով՝ խնդիրը չի լուծվի: