ՊՆ փոխգնդապետը` մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ փոխգնդապետ Մհեր Ղավալյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հրետանային դիվիզիոնի հրամանատար, պատշաճ չի հետեւել անվտանգության կանոնների պահպանմանը. այրել է Մ. Ալլավերդյանին պատկանող գարու 9 հա մշակված դաշտը:

Հարուցված քրեական գործով պարզվել է, որ Ալավերդյանին անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի` 1 միլիոն 600 հազար դրամ գումարի գույքային վնաս: Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:




Լրահոս