Հունվար 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր` Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա՝ Չեխիայի իրավապահ մարմիններին: Ըստ նրանց՝ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կհայտարարվի արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին: Դատախազության հայտարարությունից անցել է շուրջ 2,5 ամիս:
«Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է Ն. Սարգսյանի արտահանձնման հարցը: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատախազության դիմումը չեխական կողմում դեռ քննարկման փուլում է: