Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթեց «Արցախ»-ը:
Առաջին քառորդում «Արցախ»-ն առավելություն ուներ, որն արտահայտվեց խաղի հաշվի վրա` 23:13: «Արցախ»-ը շարունակեց պահպանել առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 55:38 հաշվով հօգուտ «Արցախ»-ի: Երրորդ և չորրորդ քառորդներում «Արցախ»-ն ակնհայտ ավելի լավ էր դրսևորում իրեն դաշտում և ի վերջո հաղթեց 11:84 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Էրեբունի»-ից Ռաշեյմ Վրայթն է` 35 միավոր:
Գավաթի խաղարկության մյուս կիսաեզրափակիչը կկայանա ավելի ուշ՝ 19:15-ին նախկին «Միկա» մարզահամալիրում կմրցի «Արագած»-«Ուրարտու» զույգը:
Թիմերի պատասխան խաղերը կկայանա մարտի 18-ին: