Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Մարտի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս