ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորակառույց շենք «Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգի» կողմից իր աշխատակիցների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, հյուրեր: Շենքի կառուցման գաղափարի և նախագծի հեղինակը երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանն է:

Այն կյանքի կոչեցին նրա որդիները` «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները: Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել: Հարմարավետ նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով, առանց կանխավճարի և տոկոսադրույքի: Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում: Ամսավճարը փոքր գումար է կազմում: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքի շինարարությունը սկսվել է 2015թ.-ի ապրիլին և ավարտվել` 2018թ.-ի մայիսին:

Վերջին մեկ տարվա ընթացքում, բնակիչների ցանկությամբ, բնակարանների մեծ մասում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Շենքում առկա է մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Այն ունի 17 հարկ, որից 13-ը բնակելի հատվածն է, իսկ 3 հարկերը ծառայում են որպես ավտոկայանատեղի: Կից կառուցվել է խաղահրապարակ: Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: Սա բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության շրջանակում սոցիալական բնակարանաշինության օրինակ է:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս