Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն այսօր հրապարակել է որոշում, ըստ որի` մերժվեց Ռոբերտ Քոչարյանի` ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը։
Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: