Օրը հարմար է առօրյա թեթև գործերի համար. մարտի 19-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ․ Օրն ակտիվության չի տրամադրում. նվազում է ազարտը, աճում է սենտիմենտալությունը: Բացառված չէ փակուղու զգացումը: Օգտակար է մաքրել ներքին աշխարհը, ազատվել անպետք հիշողություններից և կասկածներից: «Կախված» իրադարձություններում հաշտվե՛ք անորոշության հետ և համբերատար եղե՛ք: Ամեն ինչ կլուծվի իր ժամանակին: Եթե առողջությունը թույլ է տալիս, շատ ջուր խմե՛ք: Դա կօգնի մաքրել օրգանիզմը:

Ցուլ․ Կարելի է ծրագրեր կազմել մոտ ապագայի համար: Օգտակար է երևակայել ցանկալի իրադարձությունների պատկերները, սակայն դա պետք է անել թուլացած վիճակում, լռության մեջ կամ երաժշտության ներքո: Հատուկ ուշադրություն դարձրե՛ք այլընտրանքային տարբերակներին: Բացառված չէ, որ հենց դրանք ձեզ պետք գան: Լավ օր է կին Ցուլերի համար, քանի որ ընդգծում է նրանց կանացիությունը, ամրացնում է հոգեբանական ճկունությունը: Տղամարդկանց խորհուրդ չի տրվում զբաղվել առաջադրանքներով, որոնք արագ արձագանք են պահանջում:

Երկվորյակ․ Այսօր կարելի է ոչ մի տեղ չշտապել: Տրամադրությունն անկայուն կլինի: Հնարավոր են տարօրինակ քմահաճույքներ, հակասող ցանկություններ: Ապագան գուշակելու փորձերն անօգուտ են: Ընդունե՛ք իրականությունը և մտովի պատրաստ եղե՛ք մի քանի հնարավոր սցենարների: Եթե դուք սիրում եք անորոշությունը, ապա այս օրերին կզգաք ձեզ ինչպես ձուկը ջրում: Սակայն հիշե՛ք, որ վաղ թե ուշ ստիպված եք լինելու ընտրություն կատարել:

Խեցգետին․ Խեցգետինների համար այսօր կան բոլոր պայմանները հանդարտության մեջ լինելու համար: Ներքին աշխարհն ավելի կայուն է դառնում: Կենսական խնդիրները ժամանակավորապես կորցնում են սրությունը, պատահական թյուրիմացությունները մոռացվում են: Հավելյալ ներդաշնակեցնող ազդեցություն կգործեն երաժշտությունը, նուրբ հումորը, հոգևոր աշխարհում խորասուզումը: Շատ Խեցգետիններ գերզգայուն կլինեն: Երազանքները կիրականան, եթե անկեղծ հավատաք դրանց:

Առյուծ․ Առյուծներին անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչը մեռած բեռ է դարձել: Դրանք կարող են լինել իրեր, կապեր, կապվածություններ, հիշողություններ: Օգտակար է հրաժարվել կասկածներից և աշխարհի նկատմամբ չափազանց իդեալիստական հայացքներից, եթե դրանք խանգարում են մոտենալ նպատակին: Այսօր խորհուրդ չի տրվում մարդկանց մեջ երկար գտնվել: Բացառված չէ միայնության, կարոտի զգացումը: Կարող է ուժեղանալ դյուրազգացությունը, մելամաղձությունը, լալկանությունը: Անցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Կույս․ Կույսերին անհրաժեշտ է վերանայել շփումները, հատկապես՝ գործընկերային: Ժամանակն է խաչ քաշել պատահական կապերի վրա, որոնք կորցրել են ակտուալությունը: Նշանակալի հարաբերություններում անհրաժեշտ է ճշտել դերերը, մոռանալ նախկին վիրավորանքները, վերացնել հակասությունները: Հաշվի՛ նստեք երկրորդ կողմի կարծիքի հետ: Հենց այն է հիմա որոշիչը: Այսօր լավ է ռոմանտիկ կապերի համար, եթե զգացմունքները փոխադարձ են: Դրանցում կամրանա փոխըմբռնումը, ի հայտ կգան նոր, ընդհանուր երազանքներ և ծրագրեր:

Կշեռք․ Օրը հարմար է առօրյա թեթև գործերի համար: Հնարավոր է քնկոտություն, թմրածություն: Այդ դեպքում չարժե գերազանցել պլանը: Սահմանափակվե՛ք հասարակ զբաղմունքներով: Ինքնազգացողության լավացման և թարմացման համար կարելի է թարմ խոտերից պատրաստված թեյ խմել: Ամուսնական կամ սիրային հարաբերություններում վերջ տվե՛ք զուգընկերոջ գունատ պատճենը լինելու սովորությանը: Մոտ ապագայի մասին ծրագրերում հիմնվե՛ք ձեր նոր, փոփոխված պահանջների վրա:

Կարիճ․ Կարիճների համար օրը բարեհաջող է: Ներքին վիճակը կայունանում է, իսկ արտաքին գործոնները դասավորվում են ինչպես հարկն է: Հավասարակշռվում է ինքնագնահատականը, վերանում է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու ցանկությունը: Անձնական հարաբերություններում և ստեղծագործական ասպարեզում պայմաններ են ստեղծվում սահուն կերպով այլ մակարդակ անցնելու համար: Եթե մեկից բաժանվում եք, հրաժեշտը կլինի խաղաղ, սենտիմենտալ նոտաներով: Ընդհանուր առմամբ պասիվ օր է: Կարելի է դիտել ֆիլմեր, լսել երաժշտություն, պատկերացնել և գրի առնել ստեղծագործ գաղափարները:

Աղեղնավոր․ Աղեղնավորներին հարմար կլինի չեզոք կամ պասիվ պահվածքը: Գործերի մեջ բնական ընդմիջումը ձեր ուշադրությունը կուղղի ընտանեկան մթնոլորտին և այն վայրի ընդհանուր դրությանը, որտեղ ապրում եք կամ ծրագրում եք ապրել: Շատ Աղեղնավորների կճնշի իրադրության անորոշությունը: Հնարավոր է բնակվեք երկու տներում՝ առանց պաշտոնական գրանցման: Եթե ընտրության առջև եք կանգնած, մի՛ փորձեք կատարել այն հենց հիմա. դեռ ժամանակը չէ:

Այծեղջյուր․ Խուսափե՛ք աղմուկից և վազվզոցից, նոր գործեր մի՛ ձեռնարկեք: Տարօրինակ հաղորդագրությունները և պատահական հանդիպումներն ընդունե՛ք հումորով: Դրանցում կարող է թաքնված իմաստ լինել: Այծեղջյուրների հոգեկան աշխարհի վրա այսօր դրական կազդեն զբոսանքները, մտերմիկ զրույցները, ռոմանտիկ երազանքները: Երեկոն կարելի է անցկացնել ընտանեկան հարմարավետ մթնոլորտում՝ ֆիլմ դիտել, գիրք ընթերցել, երաժշտություն լսել: Վատ չէ նաև չափավոր քանակով ալկոհոլը:

Ջրհոս․ Ջրհոսները ճիշտ կանեն ուշադրություն դարձնեն սեփական քսակին և ընդհանրապես սեփական միջոցներին: Անպետք իրերն ավելի լավ է տալ նրան, ով դրանց կարիքն ունի: Ցանկալի չեն պահուստի համար գնումները: Այսօրվա ճաշացանկը կթելադրի տրամադրությունը: Լսե՛ք օրգանիզմի ձայնը: Եթե սնունդը ճիշտ կազմակերպվի, դեղորայքի կարիք չի զգացվի:

Ձկներ․ Օրվա գլխավոր իրադարձությունը Ձկների համար ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի է: Նախկին տրամադրվածությունները հարմարեցրե՛ք ներկայիս հանգամանքներին, սակայն արե՛ք դա զգուշորեն: Մի՛ շտապեք հրաժարվել սովոր երազանքներից, աստիճանաբար փոխե՛ք դրանք նորերով: Հոգեբանական փոխակերպումն ամրապնդե՛ք ֆիզիկական մարմնի մասին հոգատարությամբ: Այսօր տեղին է ազատ գրաֆիկը: Եթե շտապ գործեր չունեք, կարելի է հանգստյան օր վերցնել և մի լավ քնել:




Լրահոս