«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե Արցախի Հանրապետությունում պետք է հեղափոխություն լինի, եւ այդ գործընթացն, ըստ էության, սկսված է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Եթե օրենքով սահմանված կարգով գործեն, այլ տարբերակ պարզապես չկա:
Արցախում որոշ մեկ-երկու հոգի փորձել են ինչ-որ ալիք բարձրացնել, բայց մեր ժողովուրդը այս կամ այն մարդկանց աթոռի հարցերը կարգավորելու համար չի գնալու հակաօրինական քայլերի, եւ ես ավելի քան համոզված եմ` մեկ-երկու հոգու աթոռի ամբիցիաները բավարարելու համար մեր ժողովուրդը չի անի նման բան: Մենք ունենք օրենք, օրենքով սահմանված կարգ, ընտրություններ` նախագահի եւ խորհրդարանական, որոնք պետք է տեղի ունենան 2020 թվականի մարտի վերջին, եթե չեմ սխալվում: Մնացած բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքի սահմաններում: Օրենքի խախտում լինի, համապատասխան վերաբերմունք է լինելու: Եթե խախտում չլինի, դե ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Բաբայանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում