ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Մոտ 30 տարի նախագահելուց հետո Նազարբաևը հրաժարական տվեց. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները: Այդ մասին, ինչպես հայտնում է meduza.io-ն, նա ասել է մարտի 19-ին ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում:

«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել որպես նախագահ իմ լիազորությունները»,- ասել է նա իր տեսաուղերձում:

Նազարբաևը նախագահում է 1990թ. ապրիլի 24-ից: Վերջին անգամ նա երկրի ղեկավարի պաշտոնում էր վերընտրվել 2015թ. ապրիլին, երբ կայացել էին արտահերթ նախագահական ընտրություններ: Սա Նազարբաևի պաշտոնավարման 5-րդ ժամկետն է:




Լրահոս