Մարտի 21-ին, ժամը 12.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի և փաստաբան Աղավնի Մադոյանի մամուլի ասուլիսը:
Ի՞նչ է արել Ժուռնալիստների միության ղեկավարությունը նախորդ տարվա ընթացքում: Ի՞նչ ճակատագիր կունենա Ժուռնալիստների միության գույքը, որին տիրել են կողմնակի մարդիկ: Միության գույքը 99 տարվա իրավաբանական թակարդից փրկելու հնարավորություն կա՞, թե ոչ։
***
Մարտի 21-ին՝ ժամը 17.00, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակներում տեղի կունենա մալթացի երիտասարդ դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Դաշնակահարուհին դարձել է 2018 թվականի Մալթայի երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող: Նրա կատարողական արվեստը բարձր է գնահատվել բազմաթիվ տեղացի եւ օտարազգի երաժիշտների կողմից:
Համերգային ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ / Վիլհելմ Կեմպֆ՝ Սիցիլիանա, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Դաշնամուրի սոնատ թիվ 23 ֆա մինոր, երկ 57 ՙԱպասիոնատ՚, Ֆրեդերիկ Շոպեն՝ Նոկտյուրն դո դիեզ մինոր, երկ 27 թիվ 1, Ֆրեդերիկ Շոպեն՝ Սկերցո թիվ 2 սի բեմոլ մինոր, երկ 31։

Մարտի 21-ին ժամը 15 00 Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (ԿայարանցիԹևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված, հացադուլի մեջ գտնվող ԻսրայելՍարգսյանի դատավճռի վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը: Իսրայել Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ: